‘Եգիպտոսում քրիստոնյա բլոգերին դատապարտել են աստվածանարգության համար’

570

Ղպտի բլոգեր Ալբեր Սաբերը, որը համացանցում տարածել է «Մահմեդականի անմեղությունը» աղմկահարույց ֆիլմը, Կահիրեի դատարանի կողմից դատապարտվել է երեք տարվա ազատազրկության աստվածանարգության մեղադրանքով:

Սաբերը ձերբակալվել է սեպտեմբերին այն բանից հետո, երբ նրա հարեւանները բողոքել են այն բանից, որ նա հակաիսլամական ֆիլմը տեղադրել է Facebook-ում: Դատախազների խոսքերով, Սաբերի բլոգը անաստվածություն էր քարոզում:

Իրավապաշտպանները կոչ էին անում ազատ արձակել քրիստոնյա բլոգերին: որոշ մեկնաբաններ կարծեւմ են,որ Սաբերի ազատազրկումը վկայում է Եգիպտոսում իսլամիստների իշխանության գալուց հետո խոսքի ազատության խախտման մասին:

ԱՄՆ-ում նկարահանված «Մահեմադականների ակտիվությունը» ֆիլմը բողոքի անգվածային ալիք էր բարձրացրել մահմեդական աշխարհում: 

Նախորդ հոդվածը‘Բոսնիացի սերբ գեներալը դատապարտվել է ցեղասպանության համար ‘
Հաջորդ հոդվածը‘Ռիգայում ավտովարորդներին առաջարկում են հանրային տրանսպորտից օգտվել անվճար ‘