‘Եթե ընտրությունները կեղծվեն, Րաֆֆի Հովհաննիսյանը պայքարը կշարունակի հրապարակում’

975

Եթե գալիք նախագահական ընտրությունները կեղծվեն, ապա, ըստ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի, քաղաքացիական պայքարը կշարունակվի հրապարակում փետրվարի 19-ից հետո: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը նկատեց, որ այս պայքարում ամեն ինչ հնարավոր է, և ոչ մի բան կանխորոշված չէ:

Ազատ, արդար ընտրությունների դեպքում Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստ է թե շնորհավորել հաղթողին, թե ընդունել շնորհավորանքը:

Րաֆֆի Հովհաննիսյանն այս ընտրություններում անակնկալներ և պայքարի անսովոր քայլեր է կանխատեսում, այս մասին հայտնում է panarmenian.net-ը:

Նախորդ հոդվածը‘Իրանը կարող է միջնորդ հանդիսանալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանը չորս տարվա ընթացքում անցում կկատարի պրոֆեսիոնալ բանակի ‘