‘Եթե Հայրիկյանը չդիմի ՍԴ, ապա` «Էպոսագետն» է դիմելու. Մամուլ’

713

Այսօր կեսօրին կհրապարակվի ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի որոշումը` դիմելո՞ւ է նա Սահմանադրական դատարան, ընտրությունները 2 շաբաթով հետաձգելու համար, թե՞ ոչ: Այդ մասին երեկ լրագրողներին հայտնել է Հայրիկյանը:

Նա ասել է, թե այժմ իր թիմը հետազոտություն է անցկացնում, պարզելու` իր դեմ կատարված մահափորձն ազդե՞լ է գործընթացների վրա, թե՞ ոչ, և որ իր որոշումը կախված է այդ հետազոտության արդյունքներից: Արդեն երեկոյան, երբ «ՀԺ»-ի թղթակիցը հետաքրքրվել է, թե ինչպիսին են հետազոտության արդյունքները, և ինչ եզրակացության հանգեց Հայրիկյանը, վերջինս չի ցանկացել նշել: «Վաղը կասենք, հիմա ոչինչ չեմ կարող ասել»,-ասել է նախագահի թեկնածուն: Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, սակայն, ինչպես նաև առանձին քաղաքական գործիչներ, երեկ թերթի թղթակցի հետ զրույցներում վստահություն են հայտնել, թե ընտրություններն, այդուամենայնիվ չեն հետաձգվի: ՀՀ նախագահի մեկ այլ թեկնածու` էպոսագետ Վարդան Սեդրակյանն էլ թերթի թղթակցին հայտնել է, որ եթե Հայրիկյանը չդիմի ՍԴ, ապա` ինքն է դիմելու:

Նախորդ հոդվածը‘Եթե դիպուկահարը չվրիպեր, Սերժ Սարգսյանը լինելու էր պարզապես շարքային թեկնածու. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Մինասյան. Բոլոր նորեկներին հնարավորություն կտրվի. Տեսանյութ’