‘Եկեղեցին չի՞ կազմակերպի հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգիստ ‘

758

«Հոկտեմբերի 27-ին` ժամը 12:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Գարեգին Բ Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն` Հունգարիայում սպանված ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանի համար»: Այդ մասի iLur.am-ի հետ զրույցում ասաց Մայր Աթոռի տեղեկատվական բաժնից քահանա տեր Հուսիկ աբեղա Սմբատյանը:

Ըստ նրա՝ օրվա ընտրությունը խորհրդանշանական չէ և որոշվել է պատահական սկզբունքով:

Վերջինս տեղյակ չէր, թե արդյո՞ք այսօր տեղի կունենա 1999 թվականի հոկտեմբերի 27-ի զոհերի հոգեհանգստի արարողություն ևս:

Հիշեցնենք, որ 1999 թվականի հենց այս օրը՝ հոկտեմբերի 27-ին, Ազգային-Եկեղեցական սրբագումար ժողովում Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանն ընտրվել է Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց՝ նոյեմբերի 4-ին ստանալով Կաթողիկոսական ձեռնադրություն և օծում։

Նախորդ հոդվածը‘Հիլարի Քլինթոնը կոչ է արել Իրանին անհապաղ ազատել Սախարովի մրցանակի դափնեկիրներին’
Հաջորդ հոդվածը‘ՄԻՊ արագ արձագանքման խումբն այցելել է Նուբարաշենի ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած բանտարկյալներին’