‘Եղանակի կանխատեսումը մարտ ամսվա համար’

1119

Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի նախալեռներ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +6…+7 oC, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -4…-6 oC, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +18…+20 oC (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը 0…-2 oC, առավելագույնը՝ +9…+12 oC): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 25-35մմ):

Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի մարզի
լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -1…-3 oC, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -10..-15 oC, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +7…+12 oC (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը -9…-14 oC, առավելագույնը՝ 2…4 oC): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 40-60մմ):

Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +1…+3 oC, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -9…-14 oC, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչև +13…+18 oC (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը -4…-6 oC, առավելագույնը՝ 5…7 oC): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 35-40մմ) :

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +4…+7 oC, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -3…-80C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչև +17…+22 oC (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը 0…-3 oC, առավելագույնը՝ +8…+10 oC): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 40-50մմ) :

Վայոց Ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +5…+7 oC, լեռնային շրջաններում` 0…-2 oC, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը՝ հովտային շրջաններում մինչև -3…-50C, լեռնային շրջաններում՝ -10…-15 oC, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը հովտային շրջաններում +17…+20 oC, լեռնային շրջաններում՝ +7…+12 oC (դիտված բազմամյա միջին նվազագույնը հովտային շրջաններում՝ 0…-1 oC, լեռնային շրջաններում՝ -7…-8 oC, առավելագույնը հովտային շրջաններում +10…+11 oC, լեռնային շրջաններում՝ +1…+20): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 50-80մմ):

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +7…+9 oC, լեռնային շրջաններում` +1…+3 oC, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը՝ հովտային շրջաններում մինչև -2…-5 oC, լեռնային շրջաններում՝-5…-10 oC, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը հովտային շրջաններում +18…+23 oC, լեռնային շրջաններում՝ +8…+13 oC (դիտված բազմամյա միջին նվազագույնը հովտային շրջաններում՝ 0…+3 oC, լեռնային շրջաններում՝ -2…-50C, առավելագույնը հովտային շրջաններում +12…+14 oC, լեռնային շրջաններում՝ +6…+80C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման 35-75մմ) :

Երևան

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +6…+7 oC (նորման՝ +5.4 oC), որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -4…-60C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչև +18…+20 oC (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը 0…-1 oC, առավելագույնը՝ +10…+11 oC): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման՝ 30-35 մմ):

Նախորդ հոդվածը‘Հետընտրական խումհար Արմավիրում. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Ցնցումներ, որոնք կանդրադառնան նաև Հայաստանի վրա. Մամուլ’