‘Եվրադատարանի վճիռ. Գրիշա Վիրաբյանին կառավարությունը 25 հազար եվրո պետք է վճարի’

1458

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նախորդ օրը Հայաստանի դեմ միանգամից երկու վճիռ է կայացրել: Վճիռներից մեկը Ժիրայր Սեֆիլյանի, իսկ մյուսը ՀԺԿ անդամ, Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ Գրիշա Վիրաբյանի գործով է:

Ըստ Եվրադատարանի վճռի, Ժիրայր Սեֆիլյանի իրավունքները խախտելու համար ՀՀ կառավարությունը նրան պետք է վճարի 6 հազար եվրո փոխհատուցում, իսկ Գրիշա Վիրաբյանին կառավարությունը 25 հազար եվրո պետք է վճարի` որպես բարոյական վնասի փոխհատուցում, ևս 6 հազար եվրո որպես դատական ծախսերի փոխհատուցում: Վիրաբյանի գործով Եվրադատարանը ՀՀ կառավարությանն անուղղակիորեն մեղադրել է սուտ բացատրություններ տալու համար: Մասնավորապես, 2004-ի ապրիլի 23-ին ոստիկանության Արտաշատի բաժնում Վիրաբյանի խոշտանգման հետևանքով ստացած մարմնական վնասվածքների վերաբերյալ ՀՀ կառավարության տված բացատրությունները ԵԴ-ն որակել է «ծայրահեղ կասկածելի և անհավանական»:

Նախորդ հոդվածը‘Սեֆիլյանը հաղթել է Եվրադատարանում’
Հաջորդ հոդվածը‘«Ժողովուրդ». Գեներալ Մանվել Գրիգորյանի ունեցվածքը’