‘Եվրամայդանը առաջնո՞րդ է փնտրում’

725

Եվրամայդանի արմատական տրամադրված հատվածն արդեն վաղուց բարձրաձայն, իսկ վերջին երեք օրերի բախումներից հետո՝ է՛լ ավելի բարձր, նախատում է ընդդիմության առաջնորդներին՝ Կլիչկոյին, Յացենյուկին և «Ազատություն» կուսակցության առջնորդ Օլեգ Տյագնիբոկին՝ թուլամորթության և իշխանությունների հետ հեշտորեն համաձայնելու համար: Շատերը, այդ թվում՝ ամբիոնից, հայտարարում են, որ Մայդանին նոր առաջնորդ է պետք՝ պատասխանատու ու վճռական առաջնորդ, և կոչ են անում ընդդիմադիր «եռյակին» կողմնորոշվել այդ հարցում: Իսկ ոմանք էլ պնդում են, որ երեք առաջնորդներից ոչ մեկն էլ այդ դերին հարմար չէ:

Երեկ Մայդանում ելույթ ունենալիս Վիտալի Կլիչկոն ասել է, որ «առաջնորդության հարց չկա», սակայն նրա ելույթում հնչած որոշ նոտաներ թույլ են տվել ենթադրել, որ նա հենց իրեն է համարում առաջնորդի գլխավոր հավակնորդը: «Ես երաշխավորում եմ յուրաքանչյուրի պաշտպանությունը, ով կանցնի ժողովրդի կողմը»,- ասել է Կլիչկոն՝ դիմելով միլիցիային և զինվորներին: «Ես», և ոչ թե «մենք», նշում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘«Եվրամայդանի» ակտիվիստներին փողոցներից առեւանգելով՝ տարել են անհայտ ուղղությամբ’
Հաջորդ հոդվածը‘Դատարանը որոշում է կայացրել կալանավայրից ազատ արձակել Պլատոն Լեբեդևին’