‘«Եվրատեսիլ 2013» Հայաստանի ներկայացուցիչը կընտրվի հատուկ հանձնաժողովի կողմից’

1077

Մայիսի 14-18-ը Շվեդիայի Մալմո քաղաքում կայանալիք «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթի Հայաստանի ներկայացուցիչը և երգը կընտրվեն ներքին ընտրությամբ: Այս մասին հայտնում է Հյաաստանի Հանրային հեռուստաընկերությունը:

Ներքին ընտրությունը կկատարվի Հանրային հեռուստաընկերության հատուկ հանձնաժողովի կողմից, որի կազմում կընդգրկվեն ժամանակակից հայրենական երգարվեստը ներկայացնող մասնագետներ: Հայաստանյան մասնակցության մասին բոլոր մանրամասները հայտնի կդառնան մինչև 2013թ.-ի մարտի 10-ը:

Բացի դրանից, հունիսի 14-ին Լեհաստանի Գդանսկ քաղաքում տեղի կունենա «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013» մրցույթը, որին առաջին անգամ ներկայանալու է Հայաստանը: Մրցույթին կարող են մասնակցել 16-21 տարեկան շնորհալի պարողներ: Հայաստանյան ազգային ընտրությանը մասնակցելու համար հունվարի սկզբին կհայտարարվի մրցույթ: Այս մասին հյատնում է panarmenian.net-ը:

Նախորդ հոդվածը‘Չինաստանում վրեժից դրդված տղամարդը վրաերթի է ենթարկել 23 դպրոցականի’
Հաջորդ հոդվածը‘Սիրիայի ռազմական ոստիկանության պետն անցել է ապստամբների կողմը’