‘Եվրոդատարանը կարող է ՖԻՖԱ-ին եւ ՈւԵՖԱ-ին պարտադրել աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունները ցուցադրել անվճար’

1121

Եվրոպական Դատարանի գլխավոր փաստաբան Նիյլո Յասկինենը իր զորակցությունն է արտահայտել այն ֆուտբոլասերներին, որոնք ցանկանում են աշխարհի եւ Եվրոպայի առաջնության հեռուստահեռարձակումները դիտել անվճար, հաղորդում է AP-ն:

Յասկինենը դատարանին կոչ է արել մերժել ՖԻՖԱ-ի եւ ՈւԵՖԱ-ի բողոքը, որոնք հույս ունեն հանդիպումների հեռարձակման իրավունքները հաջողությամբ իրացնել առանց Եվրամիության սահմանափակող օրենքի, որը երկրների կառավարություններին թույլ է տալիս որոշ մարզական միջոցառումներ ցուցադրել անվճար:

Բրիտանիան եւ Բելգիան համապատասխան ցուցակ են ընդգրկել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի բոլոր հանդիպումները, բրիտանացիները դրան ավելացրել են նաեւ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի բոլոր հանդիպումները: ՖԻՖԱ-ն եւ ՈւԵՖԱ-ն հայտարարել են, որ մրցաշարերի բոլոր հանդիպումները չեն կարող կոնկրետ երկրի քաղաքացիների համար հավասարազոր լինել եւ որոշել են բողոքարկել որոշումը:

Յասկինենը դատարանին առաջարկել է բոլոր կետերով մերժել բողոքարկումը:

Նախորդ հոդվածը‘Ղազախստանի մայրաքաղաքը մտադիր են վերանվանել Նազարբաեւի անունով ‘
Հաջորդ հոդվածը‘Google-ը հրապարակել է 2012-ի ամենաշատ որոնվող անունների ցուցակը ‘