‘Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումը խոստանում է այլընտրանքային վարկավորում’

778

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի (ԵՀՄՖ) նախագահությունը եվրոպական ֆինանսական կազմակերպությունների միջոցով Հայաստանում գործարարության աջակցման նպատակով տրամադրում է ցածր տոկոսադրույքներով վարկեր:

Այս ծրագրերի շրջանակներում հնարավորություն կընձեռվի, ի հակակշիռ հայաստանայան բանկային համակարգի բարձր տոկոսադրույքների, եվրոպական համբավ ունցող բանկերից ստանալ վարկեր, որոնց տարեկան տոկոսադրույքը կկազմի առնվազն 5-6%` կախված 6-ամսյա եվրիբորի արժեքից, իսկ մարման ժամկետները՝ 5-8 և ավելի տարիներ:

Վարկերից օգտվելու պայմաններին կարելի է ծանոթանալ ԵՀՄՖ-ի Երևանի և Բրատիսլավայի կենտրոնական գրասենյակներից: Էլ հասցեն՝ [email protected], հեռախոս` 00 421 2 49591092:

Նախորդ հոդվածը‘Ղարաբաղի անկախությունը ճանաչելու դեպքում բացասական արդյունքերն ավելի շատ կլինեն. Ռիչարդ Կիրակոսյան’
Հաջորդ հոդվածը‘«Յուվենտուս»-ը անցյալ վերադառնալու ճանապարհին’