‘Ղարաբաղի անկախությունը ճանաչելու դեպքում բացասական արդյունքերն ավելի շատ կլինեն. Ռիչարդ Կիրակոսյան’

1010

Եթե Հայաստանն առաջինը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, կփոխի իրադարձությունների զարգացումն ամբողջ տարածաշրջանում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:

«Հայաստանը կհայտնվի Թուրքիայի դիրքերում, քանի որ Թուրքիան միակ պետությունն է, որ ճանաչել է Հյուսիսային Կիպրոսը: Ղարաբաղը թե՛ դեմոգրաֆիական տեսակետից, թե՛ տնտեսապես կենսունակ չէ՝ որպես անկախ պետություն», — ասաց Կիրակոսյանը՝ հավելելով, որ Ղարաբաղի ապագան Հայաստանի կազմում է:

Նրա համոզմամբ՝ Ղարաբաղի անկախությունը ճանաչելու դեպքում բացասական արդյունքերն ավելի շատ կլինեն, քան դրական հետևանքները: Անդրադառնալով բանակցությունների ընթացքին՝ Կիրակոսյանն ասաց, որ Սաֆարովի հետ կապված սկանդալից հետո Հայաստանը ռազմավարական կարևորություն է ձեռք բերել և կարող է օգտագործել խաղաղ բանակցությունների գործընթացից դուրս գալու սպառնալիքը:

Նախորդ հոդվածը‘Ասադին մատնողը կստանա 25 մլն դոլար ‘
Հաջորդ հոդվածը‘Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումը խոստանում է այլընտրանքային վարկավորում’