Եվրոպայում արտակարգ շոգ եղանակ է հաստատվում

418
5930107 27.06.2019 Горожане купаются в фонтане в садах Трокадеро в Париже. Европейские страны накрыла аномальная жара, температура воздуха в некоторых странах может превысить 40 градусов. В Мадриде до конца недели температура установится на уровне 41 градуса, в Париже, Берлине и Риме – 36-38 градусов. Пик жары ожидается 26-28 июня. Жюльен Маттиа / РИА Новости

Տապն աստիճանաբար, բայց հաստատուն քայլերով իր ձեռքն է վերցնում Եվրոպայի սանձերը։ Եվ ավանդաբար՝ առաջինը այցելել է Միջերկրածովյան երկրներ։

Իսպանիայի 32 շրջաններում նախապատրաստվում են արտակարգ ջերմաստիճանի։ Ըստ կանխատեսումների՝ ռիսկի գոտում գտնվող տասնմեկ շրջաններից հինգը ամենաշատը կտուժեն, որոշ վայրերում ջերմաչափի սանդղակը կարող է հասնել 43 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի։

Այսքան վաղ Իսպանիան շոգ եղանակ չի տեսել 1981 թվականից։

Բայց ամառային տապից կտառապի նաև Ֆրանսիայի հարավը։ Երկրի մի քանի մասերում ջերմաստիճանն անցել է 38 աստիճանից․ դա մոտավորապես 17 աստիճանով բարձր է, քան այդ սեզոնի միջին մակարդակը։

Բացի այդ, տագնապ է առաջացնում նաև երաշտը․ ֆրանսիական 35 դեպարտամենտներ արդեն ջրի օգտագործման սահմանափակումներ են մտցրել։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըՊորտուի ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել անգլիական գրանդ
Հաջորդ հոդվածըԵՄ-ն ակտիվացնում է էներգետիկ համագործակցությունն Իսրայելի հետ