‘Երեւանում հեծանվորդը կրակել եւ սպանել է 33-ամյա վարորդին’

1584

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հուլիսի 25-ին, ժամը 01:00-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկում՝ «Մեղեդի» սրճարանի դիմաց, Երևան քաղաքի Մովսես Խորենացի փողոցի բնակիչ, 33-ամյա Վահան Հովհաննիսյանի հետ, ով վարելիս է եղել BYD մակնիշի տաքսի ավտոմեքենա, դեռևս անհայտ պայմաններում վիճաբանության մեջ է մտնում մի հեծանվորդ, ու մինչ Վահանը ավտոմեքենայից դուրս կգար, անհայտ անձի կողմից հնչել է կրակոց:

 Վ. Հովհաննիսյանը տեղափոխվել է Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ եւ մահացել է: Իսկ հեծանվորդը, Վահանին թողնելով անօգնական, դիմել է փախուստի:

Կայքի փոխանցմամբ` ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության կենտրոնականի քննչականի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով: 

Նախորդ հոդվածը‘5 ներկրող, երկու հանքարդյունաբերող, երեք սպասարկող. Կիսամյակի 10 խոշոր հարկատուների ցանկը’
Հաջորդ հոդվածը‘Ո՞վ է իսկական այլախոհը’