‘Երևանում կանցկացվի բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը’

754

Երևանում նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 8-ը կանցկացվի բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Այս մասին iLur.am-ին հայտնեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լյովա Հովհաննիսյանը: Մրցաշարը կանցկացվի Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Թե քանի երկիր կմասնակցի առաջնությանը՝ առայժմ հայտնի չէ, քանի որ, Հովհաննիսյանի փոխանցմամբ, հրավերները դեռ չեն ուղարկել:

iLur.am-ի հարցին, թե մրցաշարը կազմակերպելիս պետական աջակցություն լինելու է, թե ոչ, Լյովա Հովհաննիսյանը պատասխանեց, թե դեռ չեն դիմել, ու այս պահի դրությամբ մրցաշարի կազմակերպման ծախսերը պետք է հոգա ֆեդերացիան: Նա չհերքեց, որ առաջիկայում դիմելու դեպքում հնարավոր է լինի նաև պետական աջակցություն:

Հիշեցնենք, որ Երևանը երկու տարի առաջ ընդունել էր բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը:

Նախորդ հոդվածը‘ Այլընտրանքային էներգիա՝ կանաչ տարածքների ոչնչացման հաշվին’
Հաջորդ հոդվածը‘Բուլղարիայի հավաքականը կարող է պատժվել’