‘Երևանում «սուր էկզոգեն թունավորում, անհայտ էթոլոգիա» ախտորոշմամբ 5 անձ տեղափոխվել է հիվանդանոց’

1132

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են որ հունվարի 22-ին, ժամը 00.40-ին, հիվանդանոցից Ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում, անհայտ էթոլոգիա» ախտորոշմամբ Խուդյակովի փողոցի 84/1 շենքի թիվ 3 բնակարանից բուժօգնության են տեղափոխվել 7-ամյա Մարիամ Տ.-ն, 25-ամյա Նարինե Գ.-ն, 51-ամյա Սուրեն Գ.-ն, 46-ամյա Հրանուշ Հ.-ն և 25-ամյա Նվարդ Գ.-ն:

Ըստ բժշկի տեղեկանքի` նրանք ի վիճակի չեն եղել բացատրություն տալու: Կատարվում է հետաքննություն: 

Նույն դեպքը ԱԻՆ հաղորդագրությունում ներկայացված է հետևյալ կերպ.

Հունվարի 22-ին, ժամը 00.15-ին տեղեկատվություն է ստացվել, որ հունվարի 21-ին ժամը 23.10-ին թունավորման նախանշաններով «Սրբ. Գ. Լուսավորիչ» ԲԿ են տեղափոխվել Խուդյակով փողոցի 84/1 շենքի բնակարաններից մեկի բնակիչներ՝ 1963թ. ծնված Ս., 1989թ. ծնված Ն., 1966թ. ծնված Հ. Գևորգյանները և 2007թ. ծնված Մ. Տեր. Բարսեղյանը:
Բժիշկները տուժածների առող­ջական վիճակը գնահատել են բավարար:

***
Հունվարի 21-ին, ժամը 22.58-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 21.05-ին Հաղթանակ գյուղի 2-րդ փողոցի թիվ 45 հասցեում գտնվող N1 տուն-ինտերնատից թունավորման նախանշաններով «Արմենիա» ՀԲԿ են տեղափոխվել 1957թ. ծնված Հ. Գ.-ն և 1936թ. ծնված Մ. Ժ.-ն:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Նախորդ հոդվածը‘Հայաստանը հետխորհրդային տարածքի միանձնյա առաջատարն է գործազրկության մակարդակով’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ դատախազություն. Բալասանյանի մտահոգությունները Դատախազության հաղորդագրության հետ կապ չունեն’