‘Զինվորին սպանելու կասկածանքով ձերբակալվել է նրա ծառայակիցը’

1132

Այսօր, ժամը 7-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերից մեկում մահացու հրազենային վիրավորում ստացած 20-ամյա զինծառայող Գևորգ Ավագյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է նրա ծառայակիցը՝ ժամկետային զինծառայող, շարքային Արմեն Սարգսյանը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հաղորդագրության համաձայն՝ դեպքի առթիվ քրեական գործը Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում հարուցվել է Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ սպանություն, կատարվում է նախաքննություն:

Նախորդ հոդվածը‘Air Armenia-ն դեպի Մոսկվա կիրականացնի օրական 3 թռիչք’
Հաջորդ հոդվածը‘ՌԴ ՊՆ-ն հաշվարկել է, թե որտեղից կարող էին խոցել Boeing 777-ը’