‘ՌԴ ՊՆ-ն հաշվարկել է, թե որտեղից կարող էին խոցել Boeing 777-ը’

1236

ՌԴ պաշտպանության նախարարությունը արձանագրել է ուկրաինական ռադիոտեղորոշիչ համակարգերի աշխատանքը մալայզիական ավիալայների կործանման օրը և հաշվարկել , թե որտեղից կարող էին խփել օդանավը, հաղորդել է գերատեսչության մամլո ծառայությունը:

Ինչպես պարզաբանում է գերատեսչությունը, ինքնաթիռի երթուղին և նրա անկման վայրը մտնում են մեծ հեռահարության զենիթահրթիռային համալիրի ուկրաինական երկու մարտկոցների և  «Бук-М1» միջին հեռահարության ԶՀՀ երեք մարտկոցների հասանելիության  գոտու մեջ:

«Ռուսաստանյան ռադիոտեխնիկական միջոցների կողմից հուլիսի 17-ի ընթացքում գրանցվել է  Ստիլա բնակավայրի (Դոնեցկից 30 կմ դեպի հարավ)«Купол» ռադիոտեղորոշիչ կայանի  «Бук-М1» մարտկոցի աշխատանքը»,- ասված է հաղորդագրության մեջ:

 «Ընդ որում՝ «Бук-М1»-ի տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս  մարտկոցների միջև տեղեկատվության փոխանակություն օդային թիրախների վերաբերյալ: Այդպիսով՝ հրթիռների արձակումը նույնպես կարող է իրականացված լինել Ավդեևկա (Դոնեցկից 8 կմ հյուսիս) կամ Գրուսկյան- Զորյանսկի (Դոնեցկից 25 կմ արևելք) բնակավայրերում տեղակայվածշ բոլոր մարտկոցներից, նշում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Զինվորին սպանելու կասկածանքով ձերբակալվել է նրա ծառայակիցը’
Հաջորդ հոդվածը‘Տեղի ունեցավ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի եւ ՀՀ-ում ԵՄ խորհրդատվական խմբի համատեղ քննարկումը’