‘Զուրաբյան. Գալուստ Սահակյանի առաջարկը ԱԺ-ում ապօրինությունների ստեղծման մեխանիզմ է (Տեսանյութ)’

827

Ազգային ժողովում 20 րոպե տեւած ընդմիջումից հետո Գալուստ Սահակյանը առաջարկեց հաշվիչ հանձնաժողովի անդամների թվի ավելացման քվեարկությունը տեղափոխել վաղվան: Հակադարձելով առաջարկին՝  Լեւոն Զուրաբյանը նշեց, որ ըստ կանոնակարգի՝ նախապես անհրաժեշտ է ձեւավորել հաշվիչ հանձնաժողով, ապա շարունակել աշխատանքները: Նաիրա Զոհրաբյանն իր հերթին հայտարարեց, որ ԲՀԿ-ն չի մասնակցի Գալուստ Սահակյանի առաջարկած հարցի քվեարկությանը, ինչպես նաեւ հանձնաժողովում անդամ չի ներկայացնի:

Այսպիսով՝ որոշումը ընդունվեց 67 կողմ, ձեռնպահ՝ 1 ձայներով:  Իսկ հանձնաժողովի անդամների թվաքանակի քվեարկությունը նույնը թողնելու առաջարկը հանվեց Արմեն Ռոստամյանի կողմից:  Տեղի ունեցածը Հայ ազգային կոնգրեսը գնահատեց որպես ԱԺ-ում ապօրինությունների ստեղծման եւ հետագա խորացման մեխանիզմ:

Նախորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Արդյո՞ք մեզ ձեռնտու է ժողովրդավարական Եթովպիան’
Հաջորդ հոդվածը‘Զինված անձը թափանցել է Մոսկվայի դպրոցներից մեկը. կա երկու զոհ ‘