‘
Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ, Էդուարդ Շարմազանովը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադառնում է «Բարգավաճ Հայաստանի»՝ խորհրդարանական կառավարման ձևին անցնելու առաջարկին: Հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Կառավարման խորհրդարանական համակարգի անցման առաջարկություններով հանկարծահաս հանդես եկողների հետևում չտեսնել մարդկանց, որոնք որևէ այլ կերպ, սեփական դեմքով, առանց շղարշվելու իշխանության գալու հնարավորություն չունեն, առնվազն քաղաքական կարճատեսություն է: Սա ավելի քան ակնհայտ է:
Պարզունակ քայլ է եւ ակնհայտ՝ որտեղ մշակված:
Իսկ հետագա զարգացումներն իրականում քաղաքական ուժերի ու հոսանքների համար շատ ավելի նման կլինեն դիմակազերծման մի գործընթացի. հիմա արդեն ավելի ակնառու կլինի քաղաքական դաշտի բոլոր խաղացողների իրական դեմքը՝ հետևելով այս հարցի շուրջ նրանց քայլերին»:
‘