‘
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատի է տվել ընդդիմադիր Ժողովրա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին՝ իր անձն ու արժանապատվությունը վիրավորելու համար: Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, Էրդողանին վիրավորել է Քըլըչդարօղլուի՝ իր հասցեին արած «դավաճան» արտահայտությունը:
Էրդողանը որպես փոխհատուցում, ընդդիմադիր քաղաքական գործչից 50 հազար եվրո է պահանջում:
Քեմալիստական Ժողովրդա-հանրապետական կուսակցությունն ի պատասխան դատական հայցի հայտարարել է, որ Էրդողանը սովորություն է դարձրել ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ դատական գործեր հարուցելը:
«Երեւում է՝ Էրդողանն այնքան չի կարողանում իր հասցեին քննադատությւոն տանել, որ փառաբանումից բացի ցանկացած հայտարարություն ընդունում է որպես անձնական վիրավորանք», հայտարարել են Քըլըչդարօղլուի կողմնակիցները:
‘