‘Ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնեն ևս 4 կազմակերպություններ’

913

Փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ում գրանցվել է տեղական ևս 1 կազմակերպություն՝ «Հատուկ կարիքներով մարդկանց աջակցություն Ունիսոն» (15 դիտորդ):

Հիշեցնենք, որ ավելի վաղ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով գրանցվել էին հետևյալ կազմակերպությունները՝ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ (285 դիտորդ), «Կարողություն և զարգացում հանուն քաղաքացիական հասարակության» (61 դիտորդ), «Հարմոնիա» (470 դիտորդ), «Ընտրական համակարգեր կենտրոն» (60 դիտորդ), «Դիլնետ սերվիս» (71 դիտորդ), «Ընտրությունը քոնն է» (172 դիտորդ), «Հելսինկյան քաղաքացիական անսամբլեայի Վանաձորի գրասենյակը» (63 դիտորդ), «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» կազմակերպությունը (2 դիտորդ) և «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՍՏԱՍ» կազմակերպությունը (77 դիտորդ):

Միջազգային կառույցներից դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ում գրանցվել են ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովը, ԱՊՀ դիտորդական առաքելությունը և ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների ներկայացուցիչներ:

Ավելի վաղ գրանցվել էին ԵԽԽՎ-ն (Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով), Այ-Սի-Ի-Էս-ը (Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոն) և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը (Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ):

Նշենք, որ դիտորդների հավատարմագրումն իրականացվում կամ հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ կատարվում են ընտրությունը նշանակելու օրվանից հետո, բայց քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ, այս դեպքում՝ մինչև փետրվարի 8-ը:

Նախորդ հոդվածը‘Շտեմարանը թունում է հայ ժողովրդին, բայց ավելի լավ կլիներ, որ կազմողներին թուներ’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանի Իսմայիլյան շրջանում իրավիճակը կայունացել է’