‘
Հայկական կողմի մտադրությունը՝ Լեռնային Ղարաբաղում նոր օդանավակայան գործարկելու վերաբերյալ, նոր չէ, և ռուսասատանյան կողմը, հակամարտության կարգավորման մյուս միջնորդների հետ միասին, արդեն արտահայտել է իր մտահոգություններն այդ առթիվ, interfax.az-ի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանում ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինը:
«Նախկինի պես կարծում ենք, որ այդ քայլը չի նպաստի վստահության վերականգնմանը, այն հղի է տարածաշրջանում լարվածության սրմամբ, ուստի և ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման տեսակետից՝ ոչ արդյունավետ է»,- հայտարարել է դեսպանը: «Հուսով ենք, որ տվյալ հիմնախնդրի լուծման համար կողմերը կօգտագործեն դիվանագիտական միջոցներ, չեն դիմի օդանավերի վրա հարձակում գործելու սպառնալիքներին և զերծ կմնան այդ հարցի քաղաքականացումից»,- հավելել է Վլադիմիր Դորոխինը:
‘