‘Ըստ քննչական կոմիտեի՝ քննություն է տարվում՝ պարզելու «Սևան» ՔԿՀ-ում դատապարտյալի մահվան հանգամանքները’

690

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Սևան» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ Արտակ Արզումանյանի մահվան դեպքի առթիվ։  Այդ մասին հայտնում են Քննչական կոմիտեից: Ըստ այդմ, 2014թ. դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտու նախկին դպրոցի կիսաքանդ շինությունում հայտնաբերվել է դատապարտյալ Արտակ Արզումանյանի դին՝ մետաղյա ամրալարից  կտորով կախված։ Դեպքի վայրի զննության ժամանակ Արտակ Արզումանյանի բաճկոնի ձախ ծոցագրպանից հայտնաբերվել է նոթատետրի թուղթ՝ հետևյալ գրությամբ. «Իմ արածի համար ոչ մեկի չմեղադրեք. զզվել էի կյանքից, ես եմ որոշել», այնուհետև՝ ստորագրություն:

Դեպքի բազմակողմանի եւ օբյեկտիվ հետազոտման համար կատարվում է քննության։

Նախորդ հոդվածը‘Պակիստանում մահապատժի է ենթարկվել ՌԴ քաղաքացի’
Հաջորդ հոդվածը‘Թուրք հնագետները ցանկություն են հայտնել մասնակցելու Մեծամորի պեղումներին’