‘Թաիլանդի ընդդիմությունն սկսել է մայրաքաղաքի շրջափակումը’

665

Թաիլանդի ընդդիմությունը հայտարարել է երկուշաբթի օվանից Բանգկոկում բլոկադայի մեկնարկի մասին, հաղորդել է France-Presse գործակալությունը: Բողոքի ակցիաների շրջանականերում, որոնք, նրա կազմակերպիչների խոսքով, կշարունակվեն առնվազն մինչև փետրվարի սկիզբը, ընդդիմության կողմնակիցները մտադիր են  խափանել տրանսպորտի երթևեկությունը և դադարեցնել պետական բոլոր մարմինների աշխատանքները:

Երեկ երեկոյան ընդդիմադիրներն սկսել են արգելապատնեշներ կառուցել մայրաքաղաքի գլխավոր ճանապարհային հանգույցներում: Բողոքի ակցիայի մասնակիցները նաև մտադիր են անջատել Բանգկոկի պետական հիմնարկների էլեկտամատակարարումը և պետական ծառայողներին թույլ չտալ այսօր ներկայանալ աշխատանքի: Բլոկադայի կազմակերպիչները հույս ունեն, որ իրենց ակցիան կխափանի փետրվարի 2-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրությունները, և կառավարությունը, Յինգլակ Չինավաթի գլխավորությամբ, հրաժարական կտա, փոխանցում է lenta.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘Դուբայի էմիրը կոչ է արել վերացնել Իրանի դեմ պատժամիջոցները’
Հաջորդ հոդվածը‘Հունվարի 13-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 407.75 դրամ/դոլար’