‘
Թել-Ավիվիի կենտրոնական փողոցներից մեկում ուղևորական ավտոբուս է պայթել: Ընտ նախնական տեղեկատվության դեպքի հետևանքով մարդիկ են զոհվել և շուրջ 2 տասնյակ տուժած կա, հայտնում է «10-րդ ալիք» իսրայելական հեռուստակայանը:
Համաձայն ոստիկանության առաջ քաշած միակ վարկածի՝ տեղի ունեցածը ահաբեկչություն է:
Հատկանշական է, որ պայթյունը տեղի է ունեցել Իսրայելի և պաղեստինյան խմբավորումների միջև հակամարտության կտրուկ սրման շրջանում: Ամենայն հավանականությամբ պայթյունը կխոչընդոտի համերաշխության կնքման ուղղությամբ տարվող բանակցային գործընթացին:
‘