‘Թե ինչու «Ժառանգությունը» Ստյոպա Սաֆարյանին չընդգրկեց ընտացուցակի անցողիկ տեղերում’

684

Այսօր iLur.am-ի հետ զրույցում ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանն ասել էր, որ «ժառանգություն» կուսակցությունն ուշադրություն չդարձրեց Ստյոպա Սաֆարյանին և սխալվեց, քանի որ կարող էր նրան ընտրացուցակում այնպիսի համարի տակ ընդգրկել, որպեսզի վերջինս անցներ հինգերորդ գումարման Ազգային ժողով:

«Եթե վաստակի և արժանիքների վերաբերյալ խոսենք, ապա՝ այո, այսինքն՝ մեր ընտրացուցակը չի եղել արժանավորների արժանիքների կազմման ցուցակ, և դրա մասին մենք ենք հայտարարություն արել: Մեր ցուցակում, եթե մարդկանց դասավորենք ըստ արժանիքների, ապա բոլոր մարդիկ եղել են արժանավոր, շատ շատերին կարող էինք առաջին հնգյակում կամ տասնյակում ընդգրկել, միգուցե՝ այդ թվում նաև ինձ»,- iLur.am-ի հետ զրույցում խոստովանեց Ստոյա Սաֆարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Գալուստ Սահակյանն իրավացի չէ՞ իր գնահատականներում:

Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ «Ժառանգության» ընտրացուցակը արժանիքների ցուցակ չի եղել, այլ հայտարարվել է որպես միավորման ցուցակ, իսկ հիմնական նպատակը այդ միասնությունն է եղել, և ոչ կոնկրետ անձանց վաստակը:

«Իսկ եթե նպատակը լիներ ոչ թե միասնական, այլ ըստ արժանիքների ընտրացուցակ ունենալը, ապա այն կունենար այլ տեսք»,- նկատեց Ստյոպա Սաֆարյանը:

Վերջինս նշեց, որ ընդհանուր կոնսենսուսի արդյունքում և վերոհիշյալ ընտացուցակի շնորհիվ  է նաև Թևան Պողոսյանը ԱԺ-ում փոխարինել մանդատից հրաժարված Րաֆֆի Հովհաննիսյանին:

 

Նախորդ հոդվածը‘Երեկվա ընտրություններում մամուլի արձանագրած բազմաթիվ խախտումների դեպքերով քրգործեր չեն հարուցվել’
Հաջորդ հոդվածը‘Եվրոստատի տվյալներով՝ Եվրամիության քաղաքացիների գրեթե մեկ քառորդն աղքատության շեմին է’