‘Թողարկվել են նոր հուշադրամներ’

732

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Հայկական վանքերը և եկեղեցիները» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է արծաթե հուշադրամներ՝ նվիրված Սուրբ Էջմիածնի Մայր տաճարին, Գնդեվանքին և Նորավանքին:

Բոլոր հուշադրամների դիմերեսի ձևավորումը նույնն է:

Հուշադրամների դիմերեսին պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանաթանկարժեքն է՝ «1000 դրամ»: Եզրաշուրթի մոտ  «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունն է, իսկ աջում ուղղահայաց մակագրված է՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»:

 

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ ԱԺ-ն փոխեց ԼՂՀ կառավարության կառուցվածքը ‘
Հաջորդ հոդվածը‘Կենսաքիմիայի ինստիտուտի տնօրենը՝ լրագրողին. «Էս շիշը կտամ գլխիդ»’