‘Թոշակառուները հավաքվել են փոստային բաժանմունքի մոտ և պահանջում են թոշակները’

714

Այս պահին Արաբկիր վարչական շրջանի «Հայփոստ» ՓԲԸ 0012 փոստային բաժանմունքի մոտ են հավաքվել 150-ից ավելի թոշակառուներ, ովքեր չեն կարողանում ստանալ թոշակները, քանի որ «Հայփոստը» հսկող ոստիկանության աշխատակիցը արգելում է մարդկանց մտնել բաժանմունքի տարածք՝ պատճառաբանելով, որ ցուցակները դեռ չեն ստացել: Այս մասին գրում է shamshayan.com-ը:

Թոշակառուները հայտնում եմ, որ արդեն քանի օր է՝ հեռուստատեսությամբ հայտարարվում է, որ ամսի 5-ին՝ ժամը 07:00-ից, թոշակը բաժանվելու է, սակայն այս պահին «Հայփոստ»-ը հսկող ոստիկանության աշխատակիցը արգելում է մարդկանց մուտքը «Հայփոստ», քանի որ իրենց ասել են, որ ցուցակները դեռ չեն ստացել:
Մարդիկ արդարացիորեն բարձրաձայնում են, որ թոշակները պետք է ստանային դեռ օգոստոսի 1-ին, սակայն այսօր ամսի 5-ն է, և նույնիսկ ցուցակները դեռ պատրաստ չեն:  Ու սա այն դեպքում, երբ հեռուստատեսությամբ ամեն օր հայտարարվում է, որ ամսի 5-ին՝ ժամը 07:00-ից, թոշակը բաժանվելու է:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Տիգրան Առաքելյանն ընդդեմ Սերժ Սարգսյանի’
Հաջորդ հոդվածը‘Գյումրիում ոստիկանները փորձել են ոսկերչական սրահ կողոպտել’