‘Թոշակառուն ստացել է 9 տարիների համար պակաս վճարված կենսաթոշակի գումարը’

812

65-ամյա թոշակառուի աշխատանքային ստաժում չեն հաշվառվել նրա աշխատանքային գործունեության որոշակի ժամանակահատվածները եւ տարիքային կենսաթոշակի անցնելիս նրան հատկացվել է նախատեսվածից ավելի քիչ կենսաթոշակի գումար:

ՄԻՊ մամուլի ծառայությունից հայտնում են, որ թոշակառուն պարբերաբար դիմել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն իր աշխատած տարիներն աշխատանքային ստաժում հաշվառելու, հետեւաբար նաեւ կենսաթոշակը վերահաշվարկելու կապակցությամբ, սակայն խնդիրը լուծում չի ստացել:

Օմբուդսմենի միջամտության արդյունքում թոշակառուն ստացել է շուրջ 9 աշխատանքային տարիների համար պակաս հաշվարկված կենսաթոշակի գումարը:

Նախորդ հոդվածը‘Սեյրան Օհանյան. Մհեր Խլղաթյանի գործով բոլոր մեղավորները կպատժվեն’
Հաջորդ հոդվածը‘Շիրակ Թորոսյանը՝ ակունքն իմաստության. «ՉԻ»’