‘Թուրքական ռազմական ուղղաթիռը ներխուժել է Հունաստանի օդային տարածք’

738

Երեքշաբթի գիշերը  F-16  երկու կործանիչներ օդ են բարձրացել ՝ թուրքական ռազմական ուղղաթիռը որսալու համար, որն անցնելով հունական մի քանի կղզիներից՝ մոտեցել էր Կալիմնոս կղզուն, հաղորդում է РИА Новости-ն: Թուրքական ուղղաթիռը նկատվել է երկուշաբթի գիշերը, տեղական ժամանակով ՝ ժամը 23.00-ին:  23.30-ին օդ են բարձրացել հունական կործանիչները, որոնք փորձել են փոքր բարձրության վրա մոտենալ ուղղաթիռին և որսալ այն, սակայն թուրքական ուղղաթիռը կարողացել է լքել Հունաստանի օդային տարածքը: Միջադեպը գնահատվում է որպես «չափազանց լուրջ»: Էգեյան ծովի այդ հատվածում վաղուց նման խախտումներ չեն եղել, իսկ 1996 թ. Իմիա կղզու պատճառով ծագած հակամարտությունը, քիչ էր մնում՝ Թուրքիայի և Հունաստանի միջև պատերազմի պատճառ դառնար: Այն ժամանակ ուղղաթիռային աղետում զոհվեցին երեք հույն սպաներ, և ամեն տարի հունվարի վերջին Հունաստանում ակցիաներ են տեղի ունենում՝ ի հիշատակ Իմիա կղու դեպքերի:

Մինչդեռ սա այս տարի Հունաստանի օդային տարածքը խախտելու երկրորդ դեպքն է. փետրվարի 1-ին թուրքական չորս ինքնաթիռներ սահմանը խախտել էին Քիոս կղզուց հյուսիս, երեքն էլ՝ Ռոդոս կղզուց արևելք: Ենդթադրաբար՝ թուրքական ավիացիան զորավարժությունների էր մասնակցում: Ինքնաթիռները որսալու համար օդ էր բարձրացվել հունական ռազմական ավիացիան:

Հունաստանը պարբերաբար մեղադրում է Թուրքիային իր օդային, և հազվադեպ՝ ջրային տարածքը խախտելու մեջ: Երկու երկրները տարաձայնություններ ունեն Էգեյան ծովի տարածքների բաշխման հարցում:

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյան. Մենք պատրաստ ենք «Բորուսիայի» հետ խաղին’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանին ընտրելու խոստում չստացած «գազի մարդը» անջատել է գազը. Ոստիկանական «ծաղկաքաղ»’