‘Թուրքահայ հրապարակախոսը պաշտպանել է «Մահմեդականների արդարությունը»: Պաշտոնյաները վրդովված են ‘

824

Թուրքահայ լեզվաբան, հրապարակախոս Սեւան Նշանյանի արած արտահայտություններն ի պաշտպանություն աղմկահարույց «Մահմեդականների անմեղությունը» ամերիկյան ֆիլմի, Թուրքիայի կառավարական շրջանակների պարսավանքին են արժանացել:

Ըստ HurriyetDailyNews-ի, վերջերս իր հրապարակած «Պայքարել ատելությունից ծագած հանցանքի դեմ» վերնագրով հոդվածում, Նշանյանը պաշտպանել է հարյուր հազարավոր մահմեդականների վրդովմունքն առաջացրած ֆիլմի հեղինակներին՝ անվանելո նրանց ազատ խոսքի պաշտպանության առաջամարտիկներ: «Ցուցադրել մի արաբ առաջնորդի, որը հարյուրավոր տարիներ առաջ պնդում էր, թե կապ է հաստատում Աստծո հետ, եւ դրանից քաղաքական, ֆինանսական եւ սեռական օգուտ էր ստանում, դա ատելություն սերմանող հանցանք չէ, — գրել է Նշանյանը,-մանկապարտեզի հասակի համար անգամ սա խոսքի ազատության թեստ է»:

Հոդվածին ի պատասխան, Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղն ասել է, թե Նշանյանը դատապարտելի արարք է թույլ տվել: «Հայհոյանքն ու վիրավորանքը երբեք չեն կարող դիտվել որպես ազատ կարծիքի արտահայտչամիջոց: Միայն վատ մտադրոթյուններ ունեցող մարդիկ կարող են նման զառանցանք դուրս տալ», — ասել է Բոզդաղը:  

Միեւնույն ժամանակ, Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքարանի միջկրոնական կապերի պատասխանատու Սահակ եպիսկոպոս Մաշալյանը հայտարարել է, թե Նշանյանի մտքերը սադրիչ են եւ կարող են վտանգել սոցիալական խաղաղությունը: Նա ընդգծել է, թե Պատրիարքարանը երբեք հավանություն չի տա նման արտահայտություններին: 

Նախորդ հոդվածը‘Օբամայի նախընտրական շտաբը սեպտեմբերին 181 միլիոն դոլար է հանգանակել ‘
Հաջորդ հոդվածը‘Հայաստան-Իտալիա հանդիպման նախապատրաստական մարզական հավաքի ծրագիրը’