Թուրքիայի նախագահի ընտրությունը կկայանա 2023 թ․ հունիսի 18-ին

260

Թուրքիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2023 թ․ հունիսի 18-ին, ուրբաթ օրը հաղորդել է երկրի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը։

«Թուրքիայի նախագահի ընտրությունը կկայանա 2023 թ․ հունիսի 18-ին։ Դա երկրորդ ընտրությունը կլինի, որտեղ մեր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառաջադրվի»,- ասել է նախարարը Miliyet թերթին տված հարցազրույցում։

Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները, օրենսդրության համաձայն, տեղի են ունենում նույն օրը և ի սկզբանե նախատեսված են 2023–ին։ Իշխող «Ժողովրդական դաշինքը» հայտարարել է, որ իր միասնական թեկնածուն է լինելու գործող նախագահ Էրդողանը։ Ընդդիմությունը, որը ներկայանում է վեց կուսակցություններից կազմված դաշինքով, առայժմ իր թեկնածուին չի հայտարարել։

Ավելի վաղ ընդդիմությունը հայտարարել է, որ Թուրքիայի գործող նախագահը չի կարող առաջադրվել առաջիկա ընտրություններում, քանի որ դա նրա երրորդ ժամկետը կլինի։ Իսկ արդարադատության նախարարն էլ բազմիցս նշել է, որ 2018 թ․ հետո, երբ Թուրքիան խորհրդարանական կառավարման ձևից անցում կատարեց նախագահականի, առաջիկա ընտրությունը Էրդողանի համար երկրորդն է։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԻնդենեզիայի նախագահ․ Պուտինը մտադիր է ժամանել G20 գագաթնաժողովին
Հաջորդ հոդվածը«Մանչեսթեր Յունայթեդը» հույս ունի այս շաբաթ ձեռք բերել Կազեմիրոյին