‘Թուրքիայում ուզում են կոծկել «Մեծ կաշառքը»’

1096

Թուրքական իշխանության վերին ատյաններում կոռուպցիայի (այսպես կոչված՝ «Մեծ կաշառքի») վերաբերյալ գործի հետաքննության նոր փուլն արգելափակվել է՝ դատական համակարգի նկատմամբ ճնշումներ գործադրելու պատճառով: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել դատախազ Մուամար Ակկաշը, որը մինչև երեկ զբաղվում էր այդ աղմկալի գործի քննությամբ: Երեկ՝ հինգշաբթի, նրան հեռացրել են այդ գործից, որի շրջանակներում վերջին շաբաթներին ձերբակալվել էր կաշառքի մեջ կասկածվող ավելի քան 50 մարդ , այդ թվում՝ ներքին գործերի, էկոնոմիկայի և շրջակա միջավայրի նախարարների որդիները: Թուրքիայի գլխավոր դատախազ Թուրհան Ջոլաքադին հայտարարել է, որ դա արվել է այն պատճառով, որԱկկաշը ժամանակին հաշվետվություն չի ներկայացրել ղեկավարությանը և գաղտնի տեղեկատվություն է տրամադրել լրագրողներին: Միևնույն ժամանակ՝ գլխավոր դատախազը համաքաղաքացիներին հավաստիացրել է, որ արդարադատությունը կկայանա՝ «անկախ այն բանից, թե ովքեր են մեղադրյալները, ում բարեկամը կամ զավակներն են»:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Մեծ կաշառք» կամպանիան անվանել էր «կեղտոտ գործողություն, որն ուղղված է կառավարության դեմ»: Նա լայնածավալ փոփոխություններ է կատարել կառավարությունում՝ փոխելով սկանդալին այս կամ այն կերպ առնչվող տասը նախարարների: Պաշտոնական Անկարայի փորձերը՝ այս պատմությունը կոծկելու ուղղությամբ, առայժմ ապարդյուն են. Էրդողանի հակառակորդները պահանջում են նրա հարաժարականը՝ գլխավոր կոռուպցիոներ անվանելով հենց նրան, փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Թուրքիայի բանակը հերքել է նախապատրաստվող ռազմական հեղաշրջման վերաբերյալ լուրերը’
Հաջորդ հոդվածը‘Թոմ Հենքս. Կյանքի օրենքները’