‘Թուրքիան առնվազն 220 միլիոն դոլար է ծախսել սիրիացի փախստականների վրա’

939

Թուրքիան սիրիացի փախստականներին պահելու վրա հանրապետական բյուջեից ծախսել է ավելի քան 220 միլիոն դոլար: Այս մասին այսօր հաղորդել է Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմետ Շիմշեկը: Ըստ նրա՝ իրականում 2012 թ. ճամբարների կահավորման և ավելի քան 100 հազար փախստականների կարիքները հոգալու վրա ավելի շատ գումար է ծախսվել, քանի որ ֆինանսավորումն իրականցվել է ոչ միայն կենտրոնի, այլև քաղաքապետարանների և նահանգապետարանների ուժերով:

 Սիրիայի քաղաքացիները ցրված են 13 վրանային, մեկ կոնտեյներային ավաններում, ինչպես նաև փախստականների ընդունման ժամանակավոր կենտրոնում: Այդ ավանները գտնվում են Թուրքիայի հարավային վեց նահանգներում, որոնցից չորսը սահմանակից են Սիրիային: Ընդամենը Սիրիայից Թուրքիա են ժամանել ավելի քան 143 հազար փախստականներև, 43 հազարը վերադարձել է հայրենիք: Թուրքիայի սահմանի մոտ գրեթե 10 հազար փախստականների խմբեր են կուտակվում: Այդ առիթով Թուրքիան շտապ կարգով նոր քաղաքային ավաններ է կառուցում:

Աղբյուրը՝ ИТАР-ТАСС

Նախորդ հոդվածը‘Բիձինա Իվանիշվիլին վերջապես Վրաստանի քաղաքացիություն է ստացել’
Հաջորդ հոդվածը‘Սոնա Տռուզյան. Մանկապարտեզների գործի վերաբերյալ նյութերն ուղարկվել են դատախազություն ‘