‘Թուրքմենբաշին ամենուր է. Տեղամասում, ԶԱԳՍ-ում, թանգարաններում, դրամի վրա եւ դասագրքերում (ֆոտոշարք)’

757

Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը Թուրքմենստանը ղեկավարում է արդեն յոթ տարի: Նրանից առաջ նախագահի պաշտոնն զբաղեցրած Սափարմուրատ Նիյազովը, որն ավելի հայտնի է որպես Թուրքմենբաշի (բոլոր թուրքմենների հայր), հանրապետությունում երկրի ղեկավարի անձի պաշտամունքի հիմքն է դրել: Նրա պատվին շատ հուշարձաններ են տեղադրվել, այդ թվում՝ մեկը ոսկեձույլ,  նախկին Կրասնովոդսկն անվանակոչվել է Թուրքմենբաշի, նրա անունով են կոչվել փողոցներ, գործարաններ, կոլտնտեսություններ ու դպրոցներ:

Թուրքմենբաշու մահվանից հետո Բերդիմուհամեդովը մասամբ պսակազերծեց իր նախորդի անձի պաշտամունքը, սակայն ժամանակի ընթացքում սկսեց ընթանալ նույն ճանապարհով, ինչ Նիյազովը: Բերդիմուհամեդովն արդեն հայտարարվել է «Ազգի առաջնորդ» և «Արկադաղ» (հովանավոր), նրա դիմանկարները տպվում են թղթադրամների վրա, իսկ 2012 թ. Աշգաբադի գեղարվեստի թանգարանում տեղադրվեց նախագահի առաջին արձանը: Երկրի ղեկավարի ստեղծագործությունները ներառվել են դպրոցական ծրագրերում, ամուսնությունը գրանցող նորապսակներին ստիպում են լուսանկարվել նրա դիմապատկերի ֆոնին: Բացի այդ՝ առանձնակի պատիվներ են մատուցվում նաև երկրի ղեկավարի նախնիներին՝ Բերդիմուհամեդովի պապի և հոր պատվին հուշարձաններ են կանգնեցվել, ընդ որում՝ վերջինի դեպքում՝ նրա կենդանության օրոք, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘2015-ի հուվարի 1-ից նախատեսվում է ներդնել միասնական գույքահարկ’
Հաջորդ հոդվածը‘Փորձագետ. Անկարայի հայտարարությունները՝ ցեղասպանության 100-ամյակին լուրջ նախապատրաստության վկայություն են’