‘Թրանսփարենսի ինթերնեշնլ. կոռուպցիան հաղթահարելու համար իշխանությունների գործողությունները բավարար չեն’

1138

Հայաստանի իշխանությունների գործողությունները բավարար չեն, ավելին՝ շատ քիչ են կոռուպցիան հաղթահարելու համար: Այսօր «Կոռուպցիոն իրավիճակը Հայաստանում և հասարակական ընկալումները նախընտրական փուլում» քննարկման ժամանակ ասաց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Վարուժան Հոկտանյանը: Նա տեղեկացրեց, որ Հայաստանում կոռուպցիայի ընկալման համաթիվը աշխարհի 176 երկրների շարքում 100-0 սանդղակում 34-ն է և դա ցածր թիվ է: «Միջազգային չափանիշներով դա իսկապես վատ նկարագիր է, բայց հետխորհրդային երկրների շարքում Վրաստանից և Մոլդովայից հետո մեր երկիրը երրորդն է, այսինքն մյուսներն ավելի վատ վիճակում են»,- ասաց Վարուժան Հոկտանյանը: Նա հիշեցրեց, որ «Գելափ» միջազգային կառույցը երկու տարի առաջ ուսումնասիրեց բնակչության մոտ կոռուպցիայի ընկալումը: Այս ամսվա ընթացքում էլ հարցումներ են իրականացվում և եկող տարի մայիսին կհրապարակվեն: Առավել կոռումպացված ոլորտներից Հոկտանյանն առանձնացրեց կրթությունը, դատարանները և ոստիկանությունը: Այս մասին հայտնում է panarmenian.net-ը:

Նախորդ հոդվածը‘ՊՆ ենթակայության տակ գտնվող ընկերությունների հարկային վճարումները նվազել են 12.9 մլն դրամով’
Հաջորդ հոդվածը’95 լրագրող արդեն միացել է Հովիկ Աբրահամյանին ուղղված նամակ-պահանջին’