‘ԺՀԿ հիմնադիր անդամներ. Պետրոս Մակեյանի կուսակցության նախագահի դերում հանդես գալն այլ բան չէ, քան պաշտոնի ապօրինի բռնազավթում’

1311

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության հիմնադիր անդմաներ Ղուկաս Մեհրաբյան և Պետրոս Գևորգյանը հայտարարություն են տարածել՝ կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանին մեղադրելով պաշտոնի ապօրինի բռնազավթման մեջ: Հայտարարության տեքստը՝ ստորև.

Վերջերս Պետրոս Մակեյանը, որպես «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, քննադատության է ենթարկվել ու նրա նկատմամբ դժգոհություն է հայտնվել վայրիվերո քաղաքական վարքագծի, կուսակցության բնականոն աշխատանքները ձախողելու, ինչպես նաեւ անձնական տարբեր նկատառումներով պայմանավորված գործունեության համար, ինչի հետևանքով կուսակցությունը հայտնվել է փողոցում:

Ի պատասխան այս ամենի Պ. Մակեյանը զանգվածային լրատվամիջոցներով  ամեն օր հայտարարում է՝ «Հրաժարական չեմ տա կուսակցության նախագահի պաշտոնից»: Այս կապակցությամբ մենք ստիպված ենք տեղեկացնել, որ  Հայաստանի Հանրապետության կուսակցությունների մասին օրենքի 18 հոդվածի պահանջով կուսակցությունները պարտավոր են համագումար հրավիրել առնվազն երկու տարին մեկ անգամ։ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության կանոնադրության համաձայն՝ համագումարը պետք է հրավիրել տարին մեկ անգամ։ Կուսակցության վերջին համագումարը տեղի է ունեցել 2010 թ. ապրիլի 4-ին: Այսինքն՝ կոպտորեն խախտվել է ինչպես օրենքը, այնպես էլ կուսակցության կանոնադրությունը։ Ըստ այդմ՝ կուսակցության ղեկավար մարմնի՝ քաղխորհրդի եւ ԺՀԿ նախագահի լիզարությունները վաղուց ավարտվել են, եւ Պետրոս Մակեյանի՝ կուսակցության նախագահի դերում հանդես գալն այլ բան չէ, քան պաշտոնի ապօրինի բռնազավթում:

Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, մենք ստիպված, օրենքով սահմանված կարգով, նախաձեռնել ենք «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության գործունեությունը իրավական հիմքերի վրա դնելու վերականգնման աշխատանքները:

«Ժողովրդավարական  Հայրենիք» կուսակցության հիմանդիր անդամներ`

Ղուկաս Մեհրաբյան

Պետրոս Գևորգյան

Նախորդ հոդվածը‘«Ռեալ Մադրիդ» — «Բարսելոնա». Մոուն ավելի շատ ունի գավաթի կարիքը’
Հաջորդ հոդվածը‘«Աբգար Հինգերորդ»-ն ընդդեմ Ուսամա Բեն Լադենի, Սադամ Հուսեյնի ու …«Յունիբանկ»-ի’