‘«Ռեալ Մադրիդ» — «Բարսելոնա». Մոուն ավելի շատ ունի գավաթի կարիքը’

1244

Հաղթահարելով «Վալենսիա»-ի և «Մալագա»-ի արգելքները` արդեն իսկ 3-րդ մրցաշրջանն է, որոնցում թիմերը իրար կհանդիպեն տարբեր մրցաշարերի «փլեյ օֆֆ»-ներում: Նախորդ 2 դեպքերում էլ` ՉԼ-ի կիսաեզրափակչում և գավաթի 1/4-րդ եզրափակչում ուժեղ էին դուրս եկել կատալոնցիները: Բայց Մոուրինյոն կփորձի վերհիշել«փլեյ օֆֆ»-ում «Չելսի»-ի և «Ինտեր»-ի հետ տարած հաղթանակները Բարսայի նկատմամբ և առաջին անգամ «սերուցքայիններ»-ի կազմում կփորձի շրջանցել նրանց: Բացի դա, արդեն համընդանուր կարծիք է ձևավորվել, որ Ժոզեն սովորել է խաղալ նրանց դեմ:

Մերձխաղային իրադարձություններ

Մադրիդ

Տոներից առաջ «Մալագա»-ից կրած պարտությունից հետո, որտեղ Մոուն որոշել էր հիմնական կազմում Կասիլյասի փոխարեն դուրս բերել Ադանին, իրավիճակը մայրաքաղաքում դարձավ ծայրահեղ պայթյունավտանգ: Պարտությունից հետո, որը գործնականում հրաժեշտ էր նշանակում թիմի «Լա լիգա»-ում հույսերին, մադրիդյան կողմնորոշում ունեցող «Marca»-ն և «As»-ը պարբերաբար սկսեցին անդրադառնալ ակումբի ներսում տիրող իրավիճակին, գալով այն եզրահանգմանը, որ իր գործողություններով Ժոզեն փորձում է արագացնել իր պաշտոնանկությունը, ինչի դեպքում Պերեսը ստիպված կլինի նրան վճարել  մոտ 20 մլն. €: Վերջին օրերին ակումբը հայտնվեց այնպիսի իրավիճակում, որտեղ արդեն պարտավոր էր արձագանքել «Marca»-ի տարածած այն տեղեկատվությանը, թե Կասիլյասն ու Ռամոսը Պերեսին վերջնագիր են ներկայացրել. կամ իրենք, կամ՝ Մոուն: Ինչքան էլ որ ակումբը Պերեսի շուրթերով հերքեց այդ ամենը, նախ «Marca»-ն հրատարակեց հեռախոսային հաղորդագրություններ, իսկ երեկ է էլ նաև Կասիլյասի ընկերուհի Սարա Կարբոներոն հաստատեց մարզչի և խաղացողների բաժանումը: Այս ամենը իհարկե չէր կարող չանդրադառնալ նաև խաղային խնդիրների վրա, բայց Ռոնալդուն ուղղակի փայլուն է սկսել տարին և հենց նրա մարզավիճակի շնորհիվ թիմը կարողացավ դուրս գալ «Կոպա դել ռեյ»-ի կիսաեզրափակիչ: Իհարկե, կարելի էր մտածել, որ մադրիդցիները պետք է գիտակցաբար հրաժարվեն գավաթային խաղերից, բայց «Լա լիգա»-ն կորցնելու պարագայում շատ ռիսկային է հույսեր կապել միայն ՉԼ-ի հետ, որտեղ մրցակիցը պակաս բարդ չէ:

Բարսելոնա

Կատալոնիայում տոներից հետո, շարունակեցին տոնել Լեո Մեսսիի պատմական 4-րդ «Ոսկե գնդակի» նվաճումն և շատ լավ սկսեցին տարին «Էսպանյոլ»-ի հետ կատալոնական դերբիում: Թվում էր, թէ ձմեռը պետք է համեմատաբար հանգիստ անցնի, որտեղ գլխավոր նորությունները պետք էր սպասել Վիլանովայի առողջական խնդիրների լուծման և Դավիդ Վիլյայի անվան հետ կապված: Բայց Գվարդիոլայի Մյունխենի «Բավարիա»-ում հայտնվելը կարծես վատ ազդեց նրանց վրա: Անմիջապես հայտնի դարձավ, որ Վալդեսը չի պատրաստվում երկարաձգել 2014-ին ավարտվող պայմանագրի ժամկետը և «կուլե»-ները միանգաից սկսեցին գնահատել նրան: «Մալագա»-ի հետ առաջին գավաթային խաղից հետո Բարսան վտանգի տակ դրեց իր գավաթային հավակնությունները, որից հետո 0-2 հաշվով հաղթելով՝ 3-2 զիջեցին «Ռեալ Սոսյեդադ»-ին: Ճիշտ է՝ պարտությունը իրականում մրցաշարային աղյուսակում էական ոչինչ չփոխեց և նրանք արժանիորեն հաղթահարեցին «Մալագա»-ի արգելքը գավաթում, բայց ի տարբերություն մրցաշրջանի սկզբի, այժմ կատալոնացիները այդքան թարմ տեսք չունեն և չեն կարողանում ավելացնել խաղերի ժամանակ: Թվում է, թե ի՞նչ կարիք կա դաշտում վազելու, երբ Լեոն «պոկեր»-ի հեղինակ է դառնում քայլելով: Միանգամայն համոզիչ է հնչում, բայց ոչ «Կլասիկո»-ի դեպքում: Կատալոնցիները առավելապես ունենալով անցյալ մրցաշրջանի օրինակը, երբ չափից շատ ջանքեր ներդրնելով «սերուցքայիններ»-ի դեմ գավաթային խաղերում, անիմաստ միավորներ կորցրեցին առաջնությունում, նույնպես կարող էին հրաժարվել գավաթային առաջին հայացքից «անիմաստ» պայքարից, բայց Ժոզեի գալով «իմաստավորվել» է ցանկացած հնարավոր հանդիպում: Այժմ թիմերը կիսաեզրափակչում են և պարտավոր են «բարի լինել» և ցույց տալ իրենց լավագույն խաղը:

Հնարավոր մեկնարկային կազմերը

«ՌեալՄադրիդ»

Մեկնարկային կազմը այն կետն է, որից կարող է շարունակ բողոքել Ժոզեն, իսկ պարտության դեպքում երկար չմտածել պատճառաբանություններ փնտրելու համար: Ուղղակի Մոուրինյոյի համար հիշեցնենք, թե ինչ տեսք ուներ Բարսայի պաշտպանությունը վերջին «Կլասիկո»-ում: Մոնտոյա, Մասչերանո, Ադրիանո, Ալբա..

Հունվարին լարված էին բոլոր խաղացողների նյարդերը և նրանք վաստակեցին բազմաթիվ դեղին և կարմիր քարտեր, որոնց եթե գումարենք Կասիլյասի վնասվածքը, պարզ է դառնում, որ Ժոզեն պետք է լուծումներ փնտրի դաշտի յուրաքանչյուր հատվածում: Այսպես, խաղը բաց են թողնելու Կասիլյասը, երկու հիմնական պաշտպաններ`Պեպեն և Ռոմոսը, Մարսելոյի վատ մարզավիճակի պայմաններում հիմնական ձախ պաշտպանի վերածված Կոենտրաոն, գլխավոր աջ եզրային Դի Մարիան: Շատ հետաքրքիր է տեսնել, թե ում խաղադաշտ դուրս կբերի Մոուն: Կասիլյասի վնասվածքից հետո Մադրիդը թիմ վերադարձրեց Դիեգո Լոպեսին, ով վերադարձից հետո դեռևս ոչ մի հանդիպում չի անցկացրել և դարպասներում Ադանի հայտնվելը ավելի տրամաբանական է թվում: Պաշտպանությունում. Վարան-Ալբիո՞լ, թե՞ Մոուն կնախնտրի հիմնական կազմ դուրս բերել ավելի փորձառու Կարվալյոյին: Դաշտի կենտրոնում ընտրությունը այդքան էլ մեծ չէ, շատ բան կախված է նրանից, թե արդյո՞ք պորտուգալացին աջ եզր կտեղափոխի Օզիլին: Այդ դեպքում արժե սպասել Մոդրիչին մեկնարկային կազմում: Անակնկալ չի լինի նաև, եթե աջ եզրում հայտնի Կալյեխոնը, կամ ինչու չէ՝ Իգուաինը:

iLur.am-ի տարբերակը: Ադան; Էսյեն, Վարան, Կարվալյո, Արբելոա; Ալոնսո, Խեդիրա, Մոդրիչ; Օզիլ, Ռոնալդու, Բենզեմա:

«Բարսելոնա»

Չնայած Տիտոն Նյու Յորքում է և շարունակում է զբաղվել իր առողջական խնդիրների լուծմամբ, նրա օգնական Ժորդի Ռոուրան կազմի հարցում որևէ խնդիր չունի: Երկար ընդմիջումից հետո թիմին են միացել Կուենկան ու Աբիդալը և այժմ մարզիչը կարող է խաղադաշտ դուրս բերել ցանկացած կազմ: Քանի որ գավաթային խաղերում Վալդեսին փոխարինում է Պինտոն, հենց նրան էլ արժե սպասել մեկնարկային կազմում, չնայած որ Ռոուրան չի բացառում Վալդեսի տարբերակը: Պաշտպանությունում միակ հարցականը աջ թևն է, Ալվեշը ճիշտ է՝ աստիճանաբար վերագտնում է իր մարզավիճակը, բայց Ադրիանոն այս մրցաշրջանում ավելի լավ տեսք ունի: Կենտրոնում արժե սպասել Բուսկետս, Չավի, Սեսկ եռյակին, քանի որ Ինյեստային` Սանչեսի, Տելյոյի վատ մարզավիճակի պարագայում տեղափոխել են հարձակման ձախ թև: Իրականում հավանական է նաև Վիլյայի հիմնական կազմում խաղալու տարբերակը, բայց Սեսկ, Ինյեստա, Չավի եռյակը ավելի խելամիտ է թվում, հաշվի առնելով նրանց մարզավիճակը:

iLur.am-ի տարբերակը: Պինտո; Ալվեշ, Պույոլ, Պիկե, Ալբա; Բուսկետս, Չավի, Սեսկ, Ինյեստա; Մեսսի, Պեդրո:

Խաղադաշտում սպասվող գլխավոր հակամարտությունները

Նման պաշտպանների պարագայում շատ հետաքրքիր կլինի տեսնել, թե որքան ցածր են գործելու Մոուի պաշտպանները, քանի որ Բարսայի դեմ վերջին խաղերում Պեպեի ագրեսիվ և բարձր դիրքն էր թույլ տալիս որոշակիորեն նվազեցնել Ինյեստա, Չավի, Մեսսի եռյակի վտանգը: Ինչ վերաբերվում է դիրքային պայքարին, ապա եթե Օզիլը գորխի 10 համարի դիրքում, խաղի ամենակարևոր հակամարտությունը կդառնա Օզիլի և Բուսկետսի պայքարը: Խոսքը, իհարկե, չի գնում անհատապես իրար վերահսկելու մասին, այլ այն մասին, թե որքանով Օզիլը կթողնի Սերխիոյին մեկնարկել գրոհները, և հակառակը՝ թե որքան ազատ տարածություն կգտի նա Բարսայի հենակետային գոտում: 

Մրցավար: Կարլոս Կլոս Գոմես

Արագոնցին համարվում է սովորական իսպանացի մրցավար, ով խաղում միջինը ցույց է տալիս մոտ 6 դեղին քարտ: Երկու ակումբերի հետ կապված էլ նախկինում հայտնվել է սկանդալային իրավիճակերում: 2009-ին Պեպ Գվարդիոլային հեռանցնելուց հետո, Պեպը հայտարարեց, որ Կլոս Գոմեսը ստախոս է և խաղի պաշտոնական արձանագրությունում ստեր է հորինել: Այդ միջադեպից հետո Կլոս Գոմեսին երկար ժամանակ չէին նշանակում Բարսայի խաղերին: Մադրիդցիները նույնպես կհիշեն Կլոս Գոմեսին և թե ինչպես էր Մոուրինյոն «Սխիլյա»-ի հետ խաղից հետո մամլո ասուլիսին ներկայացել՝ ձեռքում պահելով, իր կարծիքով, մրցավարի կողմից թույլ տված 13 կոպիտ սխալները:

Բուքմեյկերների կարծիքը

William Hil:  «Ռեալ Մադրիդ»-ի հաղթանակը` 2.90, Ոչ-ոքի` 3.80 «Բարսելոնա»-ի հաղթանակը` 2.20

Bet365:  «Ռեալ Մադրիդ»-ի հաղթանակը` 3.00, Ոչ-ոքի` 3.60 «Բարսելոնա»-ի հաղթանակը` 2.20

Վերջաբան

Որքան էլ որ ամբողջությամբ լցված «Սանտյագո Բերնաբեու»-ն միայն հաղթանակ է պահանջելու, Ժոզեն շատ լավ հասկանում է, որ նման կազմով առաջին խաղում ոչ-ոքին կարող է շատ լավ արդյունք լինել, պատասխան խաղից առաջ:  

Դավիթ Քիրամիջյան

Նախորդ հոդվածը‘Հալեպում մոտ 109 գնդակահարված խաղաղ քաղաքացիներ են հայտնավերվել’
Հաջորդ հոդվածը‘ԺՀԿ հիմնադիր անդամներ. Պետրոս Մակեյանի կուսակցության նախագահի դերում հանդես գալն այլ բան չէ, քան պաշտոնի ապօրինի բռնազավթում’