‘«Ժողովուրդ». Ադրբեջանից 300 մ հեռավորության վրա գտնվող գյուղը բնաջնջման եզրին է’

798

«Դպրոց չունինք, գազ չունինք, մանկապարտեզ չունինք, ճամփա չունինք, տելեվիզր չունինք, ջուր չունինք, հող չունինք, ժողովուրդն էլ սոված է: Մի խոսքով ոչ մի բան էլ չունինք: Ամեն տարի կառավարությունից խոստանում են` էս տարի էս հարցը կլուծենք, էն մյուս տարի`էն մյուս հարցը, բայց էդպես էլ դրանք մնում են օդում: Սահմանի բերնին վիճակն անհուսալի է ու լարված: Խայտառակ դրություն է, գյուլլեն ճակատներիս` ապրում ենք, էլի: Վախը սրտներումս ապրե՞լ կլինի»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում այսպես ներկայացրեց Տավուշի մարզի Բերքաբեր համայնքի վիճակը գյուղապետ ղեկավար Սուրեն Խուդավերդյանը: Թերթը նշում է, որ Ադրբեջանից 300 մ հեռավորության վրա գտնվող հայկական այս համայնքը բնաջնջման եզրին է: Դա է հուշում շարունակվող մասսայական արտագաղթը: Բնակիչներից մեկն էլ մեզ հետ զրույցում բողոքեց. «Մեր գեղումը մենակ սպուտնիկովի ալիք ենք նայում, էն էլ մենակ Ադրբեջանի 5 ալիք ա բռնում: Հայկականն էնքան վատն ա, որ եթե կնիկս տելեվիզրով ելույթ ունենա, իրան չեմ ճանաչի: Բա դա ձև ա»:

Նախորդ հոդվածը‘«Ժողովուրդ». Վեդիի քաղաքապետը քաղաքն «իրենով» է արել. բնակիչներ’
Հաջորդ հոդվածը‘«Ժողովուրդ». Ծեծված «Ռեգնումի» խմբագիրը կվճարի 150.000 դրամ տուգանք’