‘
ՀՀ-ում այս տարվա առաջին ութ ամիսներին աննախադեպ աճ է գրանցվել տրակտորաշինության ոլորտում: Ընդ որում, տրակտորաշինության աճի տեմպերով Հայաստանն արդեն գերազանցում է ՌԴ-ին ու Բելառուսին. այս տարվա առաջին ութ ամիսներին տրակտորաշինության ոլորտում 143 անգամ աճ է գրանցվել: Եթե նախորդ տարի ՀՀ-ում ընդամենը մեկ տրակտոր է արտադրվել, ապա այս տարի` 143: «Բայց մինչ միամիտները կփորձեն համացանցի կամ ծանոթ-բարեկամների միջոցով պարզել` Հայաստանում որտեղ կա տրակտորի արտադրության գործարան, շտպպենք հիասթափեցնել: Մեր երկրում ոչ մի տրակտոր չի արտադրվում, պարզապես այդ մեքենայի մասերը բերվում են ՀՀ, իրար միացվում ու վերջ: Արդյունքում` պաշտոնական վիճակագրության համաձայն` մեզանում տրակտորաշինությունը գնալով նոր թափ է ստանում։
‘