‘Իբրահիմովիչի «համերգը»’

747

Նոյեմբերի 14-ին կայացած ՖՒՖԱ-ի բազմաթիվ ընկերական հանդիպումներից գլխավորը դարձավ Շվեդիա – Անգլիա հանդիպումը:

Ստոկհոլմի նորակառույց «Շվեդբանկ» մարզադաշտում Շվեդիայի հավաքականը առաջին անգամ էր խաղում եւ այդ պատմական իրադարձությունը նշանավորվեց Անգլիայի նկատմամբ հաղթանակով` 4:2:

Փառահեղ հանդիպում անցկացրեց Շվեդիայի հավաքականի առաջատար Զլաթան Իբրահիմովիչը, որը դարձավ չորս գոլի հեղինակ: Սուպեր Իբրայի բոլոր գոլերն էլ գեղեցիկ էին, սակայն` չորրորդը, որը խփվեց հանդիպման վերջին վայրկյաններին, ընդհանրապես ֆանտաստիկայի ժանրից էր: Հազվագյուտ գեղեցկության այդ գոլն անկասկած արժանի է «Տարվա գոլի» մրցանակին:

Իբրահիմովիչը այս խաղում եւս մեկ ցուցանիշի հեղինակ դարձավ: Նա դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով Անգլիայի ազգային հավաքականին չորս գոլ է խփել մեկ խաղում:

Շվեդիա – Անգլիա` 4:2

Իբրահիմովիչ` 21, 78, 84, 90 – Ուելբեք` 35, Քոուլքեր` 38

Նախորդ հոդվածը‘Լատվիայի ԱԳ նախարարը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է Գազայի հարցը փակ դռների հետևում’