‘
Ինձ չի հետաքրքրում Նյու Յորքի դատարանը, ամերիկյան արդարադատությունը, ինձ հետաքրքրում է Վարդան Այվազյանի կատարածը Հայաստանի բնության հետ: iLur.am-ի հետ զրույցում իրավաբան Արթուր Գրիգորյանն այսպես մեկնաբանեց Նյու Յորքի դաշնային դատարանի՝ 37,5 մլն դոլարի վճիռ կայացնելու որոշումն ԱԺ հանրապետական պատգամավոր Վարդան Այվազյանի դեմ:
«Թե Նյու Յորքի դատարանն իրեն ինչ է արել, ինչ չի արել, հետաքրքրություն չի ներկայացնում ինձ համար: Նա պետք է պատասխանատվության ենթարկվի շրջակա միջավայրի վրա Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի ազդեցության գնահատման փորձաքննութունը հաստատելու համար»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ օրերս ԱՄՆ Նյու Յորքի Դաշնային դատարանը, հօգուտ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերության, ՀՀ բնապահպանության նախկին նախարար, այժմ պատգամավոր Վարդան Այվազյանին 37, 5 միլիոն դոլորի տուգանք է նշանակել:
‘