‘Ինչ է անելու Ր. Հովհաննիսյանը մարտի 1-2-ին ‘

1180

Քիչ առաջ Ազատության հրապարակում ավարտվել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը: Հանրահավաքի ավարտին Հովհաննիսյանը ներկայացրեց առաջիկա երկու օրերին իր անելիքները: Նա նշեց, որ մարտի 2-ին կայանալիք հանրահավաքի ժամանակ կասի, թե արդյո՞ք դիմելու է Սահմանադրական դատարան, թե՞ ոչ: Իսկ մինչ այդ վաղը՝ մարտի 1-ին կեսօրին Հովհաննիսյանը հանդես կգա բացօթյա մամլո ասուլիսով: Դրանից հետո Հովհաննիսյանը նշեց, որ լուռ երթով կգնան Մյասնիկյանի արձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելու մարտիմեկյան սպանդի զոհերի հիշատակին: Հովհաննիսյանը նաեւ հավելեց, որ կմասնակցի ս.Սարգիս եկեղեցում կայանալիք մարտիմեկյան սպանդի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի արարողությանը, որի մասին նախօրեին տեղեկացրել է Հայ ազգային Կոնգրեսը:

 

Նախորդ հոդվածը‘Ապստամբները գրավել են Հալեպի գլխավոր մզկիթը’
Հաջորդ հոդվածը‘«Հախվերդյանը տգեղ բան ասաց հարթակից «խուլ գավառից» եկածների մասին»’