‘
Իտալիայի առաջնության 26-րդ տուրի «Ինտեր» — «Միլան» հանդիպման ժամանակ «Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելին այնուամենայնիվ ենթարկվեց ռասիստական վիրավորանքների: Խաղի նախօրեին «Ինտերի» երկրպագուները տարածել էին հայտարարություն, որտեղ խնդրել էին Բալոտելիին ռասայական հողի վրա չվիրավորել:
Սակայն խաղի ժամանակ «Ինտերի» մի խումբ երկրպագուներ 22-ամյա հարձակվողին ցուցադրել են փչովի բանան: Բացի այդ, տրիբունաներից հնչել են տարբեր վիրավորական արտահայտություններ, հաղորդում է La Repubblica:
Նշենք, որ Բալոտելին մեկ անգամ պատասխանեց «Ինտերի» երկրպագուները՝ ցուցամատը հպելով շրթունքներին եւ այդպես լռություն խնդրելով:
‘