‘Իրանը գործարկում է նոր սուզանավեր’

813

Նավատորմի օրվա շրջանակներում Իրանն ազգային ռազմածովային նավատորմում շահագործման մեջ է մտցնում Ghadir դասի նոր սուզանավեր և օդաբարձիկներով երկու նավ, երկուշաբթի հաղորդել է IRNA-ն:

Իրանի ՌԾՈՒ հրամանատար, փոխծովակալ Հաբիբոլա Սայարին հայտարարել է, որ իրանցի մասնագետները ստեղծել են նաև հատուկ մարզագույք, որը սուզանավի նմանակումն է և օգտագործվելու է զինվորականներին սուզանավերի իրական պայմաններին ընտելացնելու համար:

Սեպտեմբերին Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Համենեիի հրահանգով Իրանը ջուրն իջեցրեց նոր«Թարեք 901» ռազմական սուզանավը: Հունիսին Իրանն սկսեց ատոմային սուզանավերի արտադրությունը, հաղորդում է Fars co գործակալությունը՝ հղում կատարելով Իսլամական Հանրապետության ռազմածովային նավատորմի փոխծովակալ Աբաս Զամինիի հայտարարությանը: Զամինիի խոսքերով՝ Իրանը ծրագրել է ձեռնարկել միջուկային ուժային սարքերով թեթև, միջին և ծանր սուզանավերի լիակատար արտադրությունը:

Իրանի ստորջրյա նավատորմը ներկա դրությամբ կազմված է «Պալտուս» 877 նախագծի ռուսաստանյան երեք դիզելաէլեկտրական սուզանավերից:

Նախորդ հոդվածը‘Դեկտեմբերի 1-ից երեք նոր արագաչափ Երևանում’
Հաջորդ հոդվածը‘ԵՄ նախագահ վան Ռոմպեյը խոկկու է հորինել Հունաստանի ճգնաժամի քննարկումների ժամանակ’