‘Իրանի խորհրդարանում սկսվել են նախարարների թեկնածությունների քննարկումները’

765

Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի առաջարկած՝ կառավարության նախարարական պաշտոնների թեկնածությունների նախնական քվեարկություններն այսօր սկսվել են խորհրդարանի հանձնաժողովներում, հաղորդել է ISNA գործակալությունը:

Նախագահ Ռոհանին անսպասելիորեն  շատ վաղ՝ օգոստոսի 3-4-ին՝պաշտոնակալության արարողության ժամանակ, հրապարակեց այն մարդկանց ցուցակը, որոնց կուզենար տեսնել իր թիմում: Քաղաքական դիտորդները նշում են, որ գործնականում՝ բոլոր թեկնածուներն արհեստավարժ գործիչներ են, որոնց մեծ մասն աշխատել է նախագահներ Հաշեմի Ռաֆսանջանիի և Հաթամիի կառավարություններում, ովքեր չափավոր դիրքորոշում ունեին՝ ի տարբերություն արմատական Մահմուդ Ահմադինեժադի: Միևնույն ժամանակ՝ ցուցակում չկա բարեփոխական ուղղության ոչ մի կողմնակից, ում թեկնածությունը կարող էր մերժվել մեջլիսի պահպանողական մեծամասնության կողմից: Ենթադրվում է, որ խորհրդարանը հավանության կարժանացնի թեկնածուներից եթե ոչ բոլորին, ապա՝ մեծ մասին, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Ստ. Պետերբուրգում 36-ամյա հայաստանցու վրա եռման ջուր են լցրել’
Հաջորդ հոդվածը‘iLur Բլոգ. Ջոյսյան աշխարհընկալման սկզբունքները’