‘Իրանում նախագահական ընտրություններին «Պատվավոր ոստիկաններ» կգործեն’

702

Իրանի ոստիկանությունը առաջիկա նախագահական ընտրություններում կգործարկի իր  նորաստեղծ՝ «Պատվավոր ոստիկաններ» կառույցը, ISNA գործակալության տեղեկատվության համաձայն՝  հայտարարել է  իրանական ոստիկանության պետ Էսմայիլ Ահմադի Մոհադամը: Վերջինիս խոսքերով՝ ոստիկանները ներկայումս նախապատրաստություն են անցնում, որպեսզի առաջիկա ընտրություններին անհրաժեշտության դեպքում կարողանան հատուկ հանձնարարություններ կատարել: Ոստիկանապետը նշել է, որ նման ստորաբաժանում Իրանում առաջին անգամ է ստեղծվում:

Իրանում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2013 թ. հունիսի 14-ին: Իրանցիները կընտրեն գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ժառանգորդին. երկրի սահմանադրության համաձայն՝ Ահմադինեժադը չի կարող առաջադրվել երրորդ ժամկետի համար:

2009 թ. Ահմադինեժադի վերընտրությունից հետո ընդդիմության առաջնորդներ Մեհդի Քարուբին և Միր Հոսեյն Մուսավին իրենց համախոհներին կոչ արեցին բողոք բարձրացնել ընդդեմ ընտրությունների արդյունքների: Բողոքի զանգվածային ցույցերն ավարտվեցին լայնածավալ բռնություններով, որոնց արդյունքում զոհվեցին տասնյակ մարդիկ, հազարավորները ձերբակալվեցին, հաղորդում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Կուբայում ընտրություններին մասնակցության ամենացածր ցուցանիշն է գրանցվել՝ 90 տոկոս’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Մինասյան. Խաղացինք մեր հնարավորությունների 50 տոկոսով’