‘ Իրավապաշտպանները հանդես են եկել ի պաշտպանություն «Дождь» հեռուստատեսության’

650

ՌԴ նախագահին առընթեր մարդու իրավունքների հարցերով խորհուրդն անհանգստություն է արտահայտել Ռուսաստանի կաբելային հեռուստատեսության ասոցիացիայի նախագահ Յուրի Պրիպաչկինի՝ «Дождь» հեռուստատեսությունը կաբելային հեռուստատեսությունների փաթեթից հանելու առաջարկի կապակցությամբ:

Պրիպաչկինի առաջարկը քննադատել է նաև տեղեկատվության ազատության և լրագրողների իրավունքների հարցերով հանձնաժողովը, որի անդամները հիշեցրել են, որ գրանցված զանգվածային լրատվամիջոցը չի կարելի փակել կամ անջատել՝ առանց Роскомнадзор-ի նախազգուշացման և առանց դատարանի որոշման:

«Дождь» հեռուստատեսությունը սկանդալի կենտրոնում է հայտնվել այն բանից հետո, երբ նրա կայքում հարցում է անցկացվել՝ «Արդյո՞ք պետք էր հանձնել Լենինգրադը՝ հարյուր հազարավոր կյանքեր փրկելու համար», փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Հարձակումների արդյունքում զոհվել է առնվազն 37 իսլամիստ գրոհային ‘
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյանը հանդիպել է Գրեհամ Ուաթսոնին ‘