‘Արամ Մանուկյանը հանդիպել է Գրեհամ Ուաթսոնին ‘

1419

Այսօր Բրյուսելում` Եվրոպայի Լիբերալների եւ Ժողովրդավարների կենտրոնական գրասենյակում ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը հանդիպում է ունեցել կուսակցության նախագահ Գրեհամ Ուաթսոնի եւ քաղաքական դեպարտամենտի ղեկավար Ֆիլիպ Հանսենի հետ:

Ինչպես iLur.am-ին տեղեկացրեց պարոն Մանուկյանը, հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանում տիրող վիճակը, Եվրոպայի խորհրդարանի մայիսին կայանալիք ընտրությունների հետ կապված հարցեր, ինչպես նաեւ պարոն Ուաթսոնի խնդրանքով Մանուկյանը ներկայացրել է ՀԱԿ ծրագրերն ու անելիքները առաջիկայում: 

Նախորդ հոդվածը‘ Իրավապաշտպանները հանդես են եկել ի պաշտպանություն «Дождь» հեռուստատեսության’
Հաջորդ հոդվածը‘Կանադան սահմանափակել է ուկրաինացի պաշտոնյաների մուտքն իր երկիր’