Լապորտա․ Մեզ հաջողվեց հարություն տալ «Բարսելոնային»

57

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է ակումբի մարզական եւ տնտեսական վիճակի մասին։

«Երբ ես վերադարձա «Բարսելոնա», ակումբը կլինիկական մահվան վիճակում էր, իսկ հիմա մենք Չեմպիոնների լիգայում ենք։ Հունիսի 16-ին մենք կքննարկենք ակումբի տնտեսական վիճակը, որը մնում է ծանր։

Երբ մենք սկսեցինք աշխատանքը, ակումբն ի վիճակի չէր մարել պարտքերը, ահավոր վիճակ էր։ Բայց մեզ հաջողվեց հարություն տալ «Բարսելոնային» եւ դարձյալ կխաղանք Չեմպիոնների լիգայում»,- Լապորտայի խոսքը մեջբերում է AS-ը։

«Բարսելոնայի» պարտքն այժմ 1,3 միլիարդ եվրո է։ Իսպանիայի ավարտված առաջնությունում կատալոնական ակումբը գրավել է երկրորդ տեղը՝ նվաճելով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր։

Նախորդ հոդվածըԱլեքսանդր Լյակազետը կվերադառնա «Լիոն»
Հաջորդ հոդվածըԻսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները կխաղան կանանց ընտրանու մարզաշապիկներով